«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սիրիացի ցանցահենները կոտրել են Արաբական պետությունների լիգայի կայքը

Սիրիացի ցանցահենները կոտրել են Արաբական պետությունների լիգայի կայքը
27.03.2013 | 12:18

Սիրիացի ցանցահեններին հաջողվել է կոտրել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարության կայքը։ Նրանք պաշտոնական կայքում տեղադրել են ուղերձ, որտեղ ասվում է, որ լիգան կորցրեց իր արաբական էությունն այն օրը, երբ դադարեցրեց Սիրիայի անդամակցումը։ Ուղերձը ստորագրված է՝ «Սիրիայի քաղաքացի, որի միակ ղեկավարը Բաշար Ասադն է»։
Նշենք, որ Քաթարի մայրաքաղաքում ընթանում է Արաբական պետությունների լիգայի 24-րդ համաժողովը։

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ